22:59 14 հունիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մրցեց Կյուրասաոյի հավաքականի հետ, որն առաջին անգամ է նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 7:1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը։ Աչքի ընկան նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչան, Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Նաթանիել Բրաունը, «Շտուտգարտի» հարձակվող Դենիզ Ունդավը։
Կյուրասաոյի թիմի գոլը խփեց շվեյցարական «Ցյուրիխի» կիսապաշտպան Լիվանո Կոմենենսիան։
Երկրորդ տուրում Գերմանիան հունիսի 20-ին կմրցի Կոտ դ’Իվուարի, Կյուրասաոն՝ Էկվադորի հետ։
ԱԱ-2026, E խումբ, առաջին տուր
Գերմանիա - Կյուրասաո՝ 7:1 (տեսանյութ)
Ֆելիքս Նմեչա, 6, Նիկո Շլոտերբեկ, 38, Կայ Հավերց, 45+5, 11մ, 88, Ջամալ Մուսիալա, 47, Նաթանիել Բրաուն, 68, Դենիզ Ունդավ, 78 - Լիվանո Կոմենենսիա, 21
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.