05:27  ,  14 հունիսի, 2026

ԱԱ-2026. Բրազիլիան խուսափեց պարտությունից Վինիսիուսի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Բրազիլիայի հավաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Մարոկկոյի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ):

21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարոկկոյի հավաքականի եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» 25-ամյա կիսապաշտպան Իսմայել Սայբարին (տեսանյութ

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց 32-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորի խփած գոլի շնորհիվ (տեսանյութ

Հունիսի 20-ին Բրազիլիայի մրցակիցը կլինի Հայիթին, Մարոկկոն կմրցի Շոտլանդիայի հետ։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news