05:27 14 հունիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Բրազիլիայի հավաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Մարոկկոյի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ):
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարոկկոյի հավաքականի եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» 25-ամյա կիսապաշտպան Իսմայել Սայբարին (տեսանյութ)։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց 32-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորի խփած գոլի շնորհիվ (տեսանյութ)։
Հունիսի 20-ին Բրազիլիայի մրցակիցը կլինի Հայիթին, Մարոկկոն կմրցի Շոտլանդիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.