Հովհաննես Հովսեփյանը ձայների մեծամասնությամբ վերընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Քվեարկելու իրավունք ունեցող 93 պատվիրակներից քվեարկությանը մասնակցեց 92 անդամ։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ 81 ձայն ստացավ Հովհաննես Հոսվեփյանը, 11 ձայն՝ Իսրայել Հակոբկոխյանը։
Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը շնորհավորեց վերընտրված նախագահին եւ խորհուրդ տվեց հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում բռնցքամարտի գիտակ մարզիչ նշանակել։
Հիշեցնենք, որ ՀԲՖ նախագահի թեկնածուները երկուսն էին՝ գործող նախագահ Հովհաննես Հովսեփյանը եւ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի