14:14 13 հունիսի, 2026Հովհաննես Հովսեփյանը ձայների մեծամասնությամբ վերընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Քվեարկելու իրավունք ունեցող 93 պատվիրակներից քվեարկությանը մասնակցեց 92 անդամ։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ 81 ձայն ստացավ Հովհաննես Հոսվեփյանը, 11 ձայն՝ Իսրայել Հակոբկոխյանը։
Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը շնորհավորեց վերընտրված նախագահին եւ խորհուրդ տվեց հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում բռնցքամարտի գիտակ մարզիչ նշանակել։
Հիշեցնենք, որ ՀԲՖ նախագահի թեկնածուները երկուսն էին՝ գործող նախագահ Հովհաննես Հովսեփյանը եւ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.