17:27  ,  26 մարտի, 2012

Թայգեր Վուդսը երկու տարի չէր հաղթել

Համաշխարհային գոլֆի նախկին առաջատար Թայգեր Վուդսը 2,5 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հաղթել է PGA Tour-ի փուլում:

Ֆլորիդայում անցկացվող այս հեղինակավոր մրցաշարում Վուդսը չէր հաղթել 2009-ից ի վեր: Վուդսը հաղթել է 2010թ. US Open-ի չեմպիոն, իռլանդացի Գրեմ Մաքդաուելին:

«Մեյջոր» շարքի մրցաշարերի 14-ակի հաղթող Վուդսը նախկինում գլխավորում էր գոլֆի համաշխարհային դասակարգումը, սակայն զիջեց դիրքերը վնասվածքի եւ անձնական կյանքում եղած սկանդալների պատճառով: Նա հինգ ամիս ընդհանրապես չէր մասնակցում մրցաշարերի, հաղորդում է USA Today-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս