00:31  ,  3 հունիսի, 2026

ԱԱ-2026-ի ամենակրտսեր եւ ամենաավագ մասնակիցները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը հայտավորված մասնակիցների վերջնական ցուցակները։

Աշխարհի առաջնության ամենակրտսեր մասնակիցը կլինի Մեքսիկայի հավաքականի եւ մեքսիկական «Տիխուանայի» կիսապաշտպան Խիլբերտո Մորան, որը 17 տարեկան եւ 240 օրական է։ Ավագագույն մասնակիցը Շոտլանդիայի հավաքականի եւ շոտլանդական «Հարթսի» դարպասապահ Քրեյգ Գորդոնն է՝ 43 տարեկան եւ 162 օրական։

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ ամենաավագ մասնակիցն է։ Եռյակը եզրափակում է Մեքսիկայի հավաքականի եւ Կիպրոսի ԱԵԼ-ի 40-ամյա դարպասապահ Գիլիերմո Օչոան։

Աշխարհի առաջնությանը հայտավորված ֆուտբոլիստներից 22-ը 20 տարեկանից երիտասարդ է, 7 խաղացող 40-ից բարձր տարիքի է։

Աշխարհի առաջնությանն առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։ Հայտավորված է 1248 ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News