Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը՝ BBC-ի վարկածով։ Նա Անգլիայի առաջնության 36 խաղում խփել է 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
27-ամյա անգլիացի ֆուտբոլիստը քվեարկությունում հետ է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին եւ «Բրենթֆորդի» հարձակվող Իգոր Տիագուին։
Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նիկո Օ’Ռայլին։
Լավագույն մարզիչ է ճանաչվել իսպանացի Միկել Արտետան։ Իսպանացի մասնագետի ղեկավարությամբ «Արսենալը» 22 տարվա դադրից հետո նվաճեց չեմպիոնական տիտղոսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի