11:02  ,  26 մայիսի, 2026

NBA. «Նյու Յորք Նիքսը» 27 տարում առաջին անգամ եզրափակիչում է

«Նյու Յորք Նիքսը» 27 տարում առաջին անգամ դուրս եկավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության փլեյ-օֆֆի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում «Նյու Յորք Նիքսը» ընդհանուր 4:0 հաշվով առավելության հասավ «Քլիվլենդ Քավալիերսի» նկատմամբ` նվաճելով Արեւելյան կոնֆերենցիայի հաղթողի կոչումը։

Կիսաեզրափակիչի «Սան Անտոնիո Սփյորս» - «Օքլահոմա Սիթի Թանդեր» դիմակայությունում չորս խաղից հետո ընդհանուր հաշիվը հավասար է՝ 2:2:

1999 թվականի եզրափակիչում «Նյու Յորք Նիքսը» ընդհանուր 1:4 հաշվով պարտվել էր «Սան Անտոնիո Սփյորսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news