Մեծ Բրիտանիայի հակահետախուզությունը (MI5) Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընթացքում կիրականացնի խոշորագույն գործողությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Խաղերի անվտանգության ապահովման համար գործողությանը կմասնակցեին MI5-ի 3,8 հազար աշխատակիցներ: Հակահետախուզությունը պատասխանատու կլինի ավելի քան 100 երկրների ղեկավարների համար, որոնք Օլիմպիական խաղերի օրերին այցելելու են Լոնդոն:
Հակաահաբեկչական անվտանգության շրջանակում ազգային օլիմպիական պատվիրակություններին կուղեկցեն նաեւ ազգային հատուկ ծառայությունների աշխատակիցներ:
ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատվիրակություններին կուղեկցեն FBI-ի եւ «Մոսադի» մոտ հազար աշխատակիցներ:
Օլիմպիական խաղերի մասնակիցների անվտանգությունը կապահովեն նաեւ բրիտանական բանակի ստորաբաժանումները: Միջոցառումների ընդհանուր ծախսը կկազմի 1,58 միլիարդ դոլար, գրում է բրիտանական Independent-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում