16:31 26 մարտի, 2012Մեծ Բրիտանիայի հակահետախուզությունը (MI5) Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընթացքում կիրականացնի խոշորագույն գործողությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Խաղերի անվտանգության ապահովման համար գործողությանը կմասնակցեին MI5-ի 3,8 հազար աշխատակիցներ: Հակահետախուզությունը պատասխանատու կլինի ավելի քան 100 երկրների ղեկավարների համար, որոնք Օլիմպիական խաղերի օրերին այցելելու են Լոնդոն:
Հակաահաբեկչական անվտանգության շրջանակում ազգային օլիմպիական պատվիրակություններին կուղեկցեն նաեւ ազգային հատուկ ծառայությունների աշխատակիցներ:
ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատվիրակություններին կուղեկցեն FBI-ի եւ «Մոսադի» մոտ հազար աշխատակիցներ:
Օլիմպիական խաղերի մասնակիցների անվտանգությունը կապահովեն նաեւ բրիտանական բանակի ստորաբաժանումները: Միջոցառումների ընդհանուր ծախսը կկազմի 1,58 միլիարդ դոլար, գրում է բրիտանական Independent-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.