14:21  ,  21 մայիսի, 2026

ԵԼ․ Մրցաշրջանի լավագույն ռմբարկուները

Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ դարձան «Նոթինգեմ Ֆորեսթի» հարձակվող Իգոր Ժեզուսը եւ «Լուդոգորեցի» կիսապաշտպան Պետար Ստանիչը՝ 7-ական գոլ։

6-ական գոլ են խփել Անտոնին «Բետիսից», Ռոդրիգո Սալասարը «Բրագայից» եւ Կերեմ Աքթյուրօղլուն «Ֆեներբահչեից»։

«Գոլ+գոլային փոխանցում» համակարգով լավագույնը «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիան է՝  (4 գոլ+6 գոլային փոխանցում)։

Ստամբուլում տեղի ունեցած եզրափակիչում «Աստոն Վիլան» 3:0 հաշվով հաղթել է գերմանական «Ֆրայբուրգին» եւ առաջին անգամ նվաճեց այս տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news