09:36  ,  21 մայիսի, 2026

Էմերին 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող

Անգլիական «Աստոն Վիլայի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։

Ստամբուլում տեղի ունեցած եզրափակիչում «Աստոն Վիլան» 3:0 հաշվով հաղթել է գերմանական «Ֆրայբուրգին»՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի լիգայի գավաթը։

Էմերին Եվրոպայի լիգայի գավաթը երեք անգամ նվաճել է իսպանական «Սեւիլիայի» (2014, 2015, 2016), մեկ անգամ էլ՝ «Վիլյառեալի» (2021) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News