00:52  ,  21 մայիսի, 2026

«Աստոն Վիլան»՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր (տեսանյութ)

Անգլիական «Աստոն Վիլան» նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։

Ստամբուլում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը մրցեց գերմանական «Ֆրայբուրգի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, արգենտինացի հարձակվող Էմիլիանո Բուենդիան եւ անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։

«Աստոն Վիլան» առաջին անգամ դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Ֆրայբուրգ» - «Աստոն Վիլա»՝ 0:3 (տեսանյութ)

Յուրի Տիլեմանս, 41, Էմիլիանո Բուենդիա, 45+3, Մորգան Ռոջերս, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News