00:57  ,  19 մայիսի, 2026

«Արսենալին» հաղթանակ բերեց Հավերցի գոլը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում ընդունեց «Բարնլիին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից 37-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Կայ Հավերցը (տեսանյութ):

37 խաղից հետո «Արսենալը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բարնլին» 21 միավորով նախավերջինն է եւ կլքի Պրեմիեր լիգան։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news