Տեղի ունեցավ «Նոա» ՖԱ-ի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում «Նոա» ՖԱ-ն զբաղված էր մարզաբազայի՝ եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան, առաջին թիմի, նրա անձնակազմի, ինչպես նաև վարչական հատվածի համար նախատեսված մասնաշենքի կառուցմամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ՝ համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակներով, բժշկական և մերսման նորագույն սարքավորումներով կահավորված տարածքներ, գերժամանակակից ընդարձակ մարզասրահ, հավաքների համար նախատեսված հյուրանոցային համարներ, գրադարան, առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան, խորհրդակցությունների դահլիճներ, աշխատասենյակներ և ժամանցի մի քանի սրահներ՝ համալրված սեղանի թենիսի պարագաներով ու համակարգչային խաղերով։
Այսօր ֆուտբոլային կենտրոնը ներկայացվել է ՀՀ կառավարությանը, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և «Նոա» ՖԱ-ի գործընկերներին։
Սա ծավալուն և կարևոր օր է հայկական ֆուտբոլի համար, որին մասնակցել են համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն, «Նոա» ՖԱ-ի նախագահ Վարդգես Վարդանյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի