11:10  ,  18 մայիսի, 2026

Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալ նվաճեցին Լիտվայում

Հայաստանի բռնցքամարտիկներ 3 ոսկե մեդալ են նվաճել Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված   Ալգիրդոս Շոչիկոյի անվան միջազգային մրցաշարում։

13 երկրի բռնցքամարտիկների պայքարում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 55 կգ Ռուսլան Ասլիկյանը, 65 կգ Արթուր Մկրտչյանը, և 90 կգ Դավիթ Սիմոնյանը:

2023 թվականի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: Եզրափակիչում Սիմոնյանը առավելության է հասել շոտլանդացի Ռոբերտ Մքնուլտիի նկատմամբ: Ռուսլան Ասլիկյանը նույնպես եզրափակիչում հաղթել է շոտլանդացի բռցքամարտիկի: 65 կգ քաշային Արթուր Մկրտչյանն էլ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Շվեցարիան ներկայացնող Մագդի Աբու Աբդոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print