11:10 18 մայիսի, 2026Հայաստանի բռնցքամարտիկներ 3 ոսկե մեդալ են նվաճել Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված Ալգիրդոս Շոչիկոյի անվան միջազգային մրցաշարում։
13 երկրի բռնցքամարտիկների պայքարում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 55 կգ Ռուսլան Ասլիկյանը, 65 կգ Արթուր Մկրտչյանը, և 90 կգ Դավիթ Սիմոնյանը:
2023 թվականի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: Եզրափակիչում Սիմոնյանը առավելության է հասել շոտլանդացի Ռոբերտ Մքնուլտիի նկատմամբ: Ռուսլան Ասլիկյանը նույնպես եզրափակիչում հաղթել է շոտլանդացի բռցքամարտիկի: 65 կգ քաշային Արթուր Մկրտչյանն էլ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Շվեցարիան ներկայացնող Մագդի Աբու Աբդոյին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.