17:28  ,  17 մայիսի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց եւ նվաճեց բրոնզե մեդալներ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Անգլիացի Մայքլ Քերիկի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի պաշտպան Լյուկ Շոուն, բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյան եւ կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 68 միավորով առաջնությունը կավարտի երրորդ տեղում։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 16-րդն է՝ 43 միավոր։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3:2 

Լյուկ Շոու, 5, Մատեուս Կունյա, 55, Բրայան Մբեմո, 76 - Մորատո, 53,  Մորգան Գիբս-Ուայթ, 78

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news