18:57  ,  15 մայիսի, 2026

ԵԱ Մ-17. Սուրեն Իշխանյանն ադրբեջանցու նկատմամբ տպավորիչ հաղթանակով եզրափակիչում է՝ 15:4

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Իշխանյանը ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ:

55 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Աբաս Շաֆիեւի հետ եւ  հաղթեց բացարձակ առավելությամբ՝ 15:4 հաշվով: Հայ ըմբիշը մրցակցին բռնվածքից դուրս գալու ոչ մի հնարավորություն չտվեց:

Երզափակիչում Իշխանյանը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող Օսման Տեմիրսուլտանովի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում