18:57 15 մայիսի, 2026Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Իշխանյանը ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ:
55 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Աբաս Շաֆիեւի հետ եւ հաղթեց բացարձակ առավելությամբ՝ 15:4 հաշվով: Հայ ըմբիշը մրցակցին բռնվածքից դուրս գալու ոչ մի հնարավորություն չտվեց:
Երզափակիչում Իշխանյանը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող Օսման Տեմիրսուլտանովի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.