Միջազգային Օլիմպիական Կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (World Boxing) կողմից ներկայացված Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի ծրագիրը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը:
Տղամարդկանց եւ կանանց օլիմպիական 7-ական քաշային կարգերում հանդես կգան 248 բռնցքամարտիկ՝ 124 տղամարդ, 124 կին։ Տղամարդկանց քաշային կարգերն են՝ 55 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ, 80 կգ, 90 կգ եւ + 90 կգ, կանանց՝ 51 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ եւ + 75 կգ:
Օլիմպիական վարկանիշային մրցաշարերը կանցկացվեն 4 փուլով՝ աշխարհի առաջնություն, մայրցամաքային առաջնություններ եւ երկու վարկանիշային մրցաշար:
2027 թ. ապրիլին Ղազախստանում անցկացվելիք աշխարհի առաջնությունը կլինի առաջին վարկանիշային մրցաշարը: Երկրորդ փուլը կլինի մայրցամաքային առաջնությունները: Եվրոպական գոտու համար վարկանիշային կլինի 2027 թ. անցկացվելիք Եվրոպական խաղերը: Երրորդ եւ չորրորդ փուլերը կլինեն 2028 թ. մինչեւ մայիսի 31-ն անցկացվելիք երկու վարկանիշային մրցաշարերը:
Որակավորման փուլերը եւ Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը կանցկացնի World Boxing-ը, որը ՄՕԿ-ի կողմից ճանաչված բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի