ՄՕԿ-ը հաստատել է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը

16:07   15 մայիսի, 2026

Միջազգային Օլիմպիական Կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (World Boxing) կողմից ներկայացված Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի ծրագիրը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը:

Տղամարդկանց եւ կանանց օլիմպիական 7-ական քաշային կարգերում հանդես կգան  248  բռնցքամարտիկ՝ 124 տղամարդ, 124 կին։ Տղամարդկանց քաշային կարգերն են՝ 55 կգ,  60 կգ,  65 կգ,  70 կգ,  80 կգ,  90 կգ եւ + 90 կգ,  կանանց՝  51 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ,  65 կգ, 70 կգ եւ + 75 կգ:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարերը կանցկացվեն 4 փուլով՝ աշխարհի առաջնություն, մայրցամաքային առաջնություններ եւ երկու վարկանիշային մրցաշար:

2027 թ. ապրիլին Ղազախստանում անցկացվելիք աշխարհի առաջնությունը կլինի առաջին վարկանիշային մրցաշարը: Երկրորդ փուլը կլինի մայրցամաքային առաջնությունները: Եվրոպական գոտու համար վարկանիշային կլինի 2027 թ. անցկացվելիք Եվրոպական խաղերը: Երրորդ եւ չորրորդ փուլերը կլինեն 2028 թ. մինչեւ մայիսի 31-ն անցկացվելիք երկու վարկանիշային մրցաշարերը:

Որակավորման փուլերը եւ Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը կանցկացնի World Boxing-ը,  որը ՄՕԿ-ի կողմից ճանաչված բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.