Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց հետնապահ «Ռեալ Օվիեդոյի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։
44-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան: 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
«Ռեալը» վաստակեց 80 միավոր եւ առաջնությունը դարձյալ կավարտի երկրորդ տեղում։
Երրորդ տեղում ընթացող «Վիլյառեալն» այս տուրում 2:3 հաշվով պարտվեց «Սեւիլիային» եւ ունի 69 միավոր։
«Ռեալ Օվիեդոն» 29 միավորով վերջինն է եւ կլքի Լա Լիգան։
Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:40 , 3 նոյեմբերի
13:09 , 3 նոյեմբերի 
12:37 , 3 նոյեմբերի
12:02 , 3 նոյեմբերի
11:43 , 3 նոյեմբերի
11:06 , 3 նոյեմբերի
10:38 , 3 նոյեմբերի
10:02 , 3 նոյեմբերի
09:36 , 3 նոյեմբերի
09:04 , 3 նոյեմբերի