01:21 15 մայիսի, 2026Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց հետնապահ «Ռեալ Օվիեդոյի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։
44-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան: 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
«Ռեալը» վաստակեց 80 միավոր եւ առաջնությունը դարձյալ կավարտի երկրորդ տեղում։
Երրորդ տեղում ընթացող «Վիլյառեալն» այս տուրում 2:3 հաշվով պարտվեց «Սեւիլիային» եւ ունի 69 միավոր։
«Ռեալ Օվիեդոն» 29 միավորով վերջինն է եւ կլքի Լա Լիգան։
Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.