01:38  ,  10 մայիսի, 2026

Արթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի հաղթող

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից աշխարհի բացարձակ գավաթակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Ավետիսյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում մասնակցել է  World Challenge Cup մրցաշարին։

Օղակների վարժությունում նա նվաճել է ոսկե մեդալ՝ վաստակելով 14,233 միավոր, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։

Երկրորդ տեղը գրավել է Գերմանիան ներկայացնող Արթուր Սահակյանը՝ 13,566:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print