17:06  ,  8 մայիսի, 2026

Երիտասարդական ԱԱ. Գրիգոր Ղազարյանի եւ Գագիկ Մկրտչյանի արդյունքները

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցահարթակ դուրս եկան Հայաստանի վերջին ներկայացուցիչները:

Տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում Գրիգոր Ղազարյանը երկամարտի 364 կգ արդյունքով 5-րդն է: Պոկում վարժությունում Ղազարյանը բարձրացրեց 163 կգ, հրումում՝ 201 կգ:

Գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը երկամարտի արդյունք չգրանցեց:

Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 150 կգ: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 155 կգ-ը եւս հաջողությամբ պոկեց: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար պատվիրել էր 160 կգ: Այս վարժությունում Գագիկ Մկրտչյանն 9-րդն է:

 Հրում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը զրո ստացավ: Առաջին երկու մոտեցմամբ Մկրտչյանը չկարողացավ հրել 190 կգ, երրորդ մոտեցմամբ էլ՝ 191 կգ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print