01:00  ,  8 մայիսի, 2026

Եվրոպայի լիգա․ «Ֆրայբուրգն» ու «Աստոն Վիլան» եզրափակիչում են (տեսանյութ)

Գերմանական «Ֆրայբուրգն» ու անգլիական «Աստոն Վիլան» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ֆրայբուրգը» 3:1 հաշվով հաղթեց պորտուգալական «Բրագային»։ Թիմերի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Բրագան»։

«Աստոն Վիլան» պայքարից դուրս թողեց «Նոթինգեմ Ֆորեսթին»՝ կիսաեզրափակիչի պատասխան խաղում հաղթելով 4:0 հաշվով։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Նոթինգեմ Ֆորեսթը»։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 20-ին Ստամբուլում։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 3:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)

Լուկաս Կյուբլեր, 19, 72, Յոհան Մանզամբի, 41 - Պաու Վիկտոր, 79

Հեռացում՝ Մարիո Դորժելես («Բրագա»), 7

«Աստոն Վիլա» (Անգլիա) - «Նոթինգեմ Ֆորեսթ» (Անգլիա)՝ 4:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

Օլի Ուոթքինս, 36, Էմիլիանո Բուենդիա, 58, 11մ, Ջոն Մաքգին, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news