21:35  ,  7 մայիսի, 2026

Երիտասարդական ԱԱ. Վալերիկ Մովսիսյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց, հրում վարժությունում զրո ստացավ:

Պոկում վարժությունում Մովսիսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 160 կգ: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 164 կգ-ը եւս հաջողությամբ պոկեց: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար մարզիչ Վիգեն Խաչատրյանը պատվիրել էր 166 կգ: Այս վարժությունում Վալերիկ Մովսիսյանը 3-րդն է եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժության բոլոր երեք մոտեցումները, որի համար պատվիրել էր 188 կգ,  հայ ծանրորդը ձախողեց եւ զրո ստացավ: Վալերիկ Մովսիսյանը երկամարտի արդյունք չգրանցեց:

Մովսիսյանը Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների կրկնակի չեմպիոն է, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Վիգեն Խաչատրյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից կմասնակցեն նաեւ Գրիգոր Ղազարյանը (110 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+110 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print