21:35 7 մայիսի, 2026Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց, հրում վարժությունում զրո ստացավ:
Պոկում վարժությունում Մովսիսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 160 կգ: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 164 կգ-ը եւս հաջողությամբ պոկեց: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար մարզիչ Վիգեն Խաչատրյանը պատվիրել էր 166 կգ: Այս վարժությունում Վալերիկ Մովսիսյանը 3-րդն է եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժության բոլոր երեք մոտեցումները, որի համար պատվիրել էր 188 կգ, հայ ծանրորդը ձախողեց եւ զրո ստացավ: Վալերիկ Մովսիսյանը երկամարտի արդյունք չգրանցեց:
Մովսիսյանը Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների կրկնակի չեմպիոն է, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:
Վիգեն Խաչատրյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից կմասնակցեն նաեւ Գրիգոր Ղազարյանը (110 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+110 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.