Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մայիսի 6-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ. տիտղոսի համար կպայքարի մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը:
Աննա Ամրոյանը մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Ամրոյանը առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն ՝231 կգ (100+131):
Օրերս Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում կանանց 77 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում զրո ստանալուց հետո, փոքր ոսկե մեդալակիր դարձավ հրում վարժությունում:
Աննա Ամրոյանի մասնակցությամբ կանանց 77 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Հայաստանի երիտասարդական հավաքականներից երկամարտի մեդալ է նվաճել միայն 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը: Երկամարտի 336 կգ արդյունքով Մկտրչյանը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի կոչումը (150+186): Փոքր ոսկե մեդալակիր է դարձել Նարեկ Գրիգորյանը (71 կգ), փոքր արծաթե մեդալակիր՝ Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ):
Վիգեն Խաչատրյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից կմասնակցեն նաեւ Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Գրիգոր Ղազարյանը (110 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+110 կգ):
Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ Էմմա Պողոսյանը (86 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի