Երիտասարդական ԱԱ. Տիտղոսի համար կպայքարի Աննա Ամրոյանը

15:12   6 մայիսի, 2026

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մայիսի 6-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ. տիտղոսի համար կպայքարի մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը: 

Աննա Ամրոյանը մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Ամրոյանը առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն ՝231 կգ (100+131):

Օրերս Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում կանանց 77 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում զրո ստանալուց հետո, փոքր ոսկե մեդալակիր դարձավ հրում վարժությունում: 

Աննա Ամրոյանի մասնակցությամբ կանանց 77 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: 

Հայաստանի երիտասարդական հավաքականներից երկամարտի մեդալ է նվաճել միայն 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը: Երկամարտի 336 կգ արդյունքով Մկտրչյանը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի կոչումը (150+186): Փոքր ոսկե մեդալակիր է դարձել Նարեկ Գրիգորյանը (71 կգ),  փոքր արծաթե մեդալակիր՝ Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ): 

Վիգեն Խաչատրյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից կմասնակցեն նաեւ Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Գրիգոր Ղազարյանը (110 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+110 կգ): 

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ Էմմա Պողոսյանը (86 կգ): 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.