21:51  ,  5 մայիսի, 2026

Երիտասարդական ԱԱ. Նարեկ Մկրտչյանը՝ փոխչեմպիոն

Նարեկ Մկրտչյանը երկամարտի արծաթե մեդալ նվաճեց Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Տղամարդկանց 79 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում նա գրանցեց 336 կգ արդյունք (150+186):

Պոկուն վարժությունում Մկրտչյանն առաջին մոտեցմամբ ձախողեց 145 կգ-ը: Երկրորդ փորձից պոկեց 145 կգ-ը: Երրորդ մոտեցման համար պատվիրած 150 կգ-ը եւս հաջողությամբ բարձրացրեց: Այս վարժությունում Մկրտչյանը 5-րդն էր:

Հրում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսեց 182 կգ-ով եւ հաջողությամբ պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար պատվիրած 186 կիլոգրամը չկարողացավ հրել, բայց հաջողեց երրորդ մոտեցմամբ: Այս վարժությունում նա արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Եգիպտոսի ներկայացուցիչ Համուդան, որը երկամարտում գրանցեց 341 կգ արդյունք (153+188):

Բրոնզե մեդալ նվաճեց Թուրքմենստանը ներկայացնող Դիդարբեկ Ջումարբաեւը` 335 (148+187):

Վիգեն Խաչատրյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից կմասնակցեն նաեւ Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Գրիգոր Ղազարյանը (110 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+110 կգ): 

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ Աննա Ամրոյանը (77 կգ) եւ Էմմա Պողոսյանը (86 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print