21:51 5 մայիսի, 2026Նարեկ Մկրտչյանը երկամարտի արծաթե մեդալ նվաճեց Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Տղամարդկանց 79 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում նա գրանցեց 336 կգ արդյունք (150+186):
Պոկուն վարժությունում Մկրտչյանն առաջին մոտեցմամբ ձախողեց 145 կգ-ը: Երկրորդ փորձից պոկեց 145 կգ-ը: Երրորդ մոտեցման համար պատվիրած 150 կգ-ը եւս հաջողությամբ բարձրացրեց: Այս վարժությունում Մկրտչյանը 5-րդն էր:
Հրում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսեց 182 կգ-ով եւ հաջողությամբ պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար պատվիրած 186 կիլոգրամը չկարողացավ հրել, բայց հաջողեց երրորդ մոտեցմամբ: Այս վարժությունում նա արժանացավ փոքր բրոնզե մեդալի:
Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Եգիպտոսի ներկայացուցիչ Համուդան, որը երկամարտում գրանցեց 341 կգ արդյունք (153+188):
Բրոնզե մեդալ նվաճեց Թուրքմենստանը ներկայացնող Դիդարբեկ Ջումարբաեւը` 335 (148+187):
Վիգեն Խաչատրյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից կմասնակցեն նաեւ Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Գրիգոր Ղազարյանը (110 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+110 կգ):
Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ Աննա Ամրոյանը (77 կգ) եւ Էմմա Պողոսյանը (86 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.