19:06  ,  5 մայիսի, 2026

Երիտասարդական ԱԱ. Մերի Միսակյանը 6-րդն է

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 69 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Մերի Միսակյանը 6-րդ տեղը գրավեց: Երկամարտում նա գրանցեց 209 կգ արդյունք (94+115):

Միսակյանը պոկեց 90 կգ ու 94 կգ:  Հրում վարժությունում նա գլխավերեւում պահեց 110 կգ ու 115 կգ:

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը:

Վիգեն Խաչատրյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից կմասնակցեն նաեւ Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Գրիգոր Ղազարյանը (110 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+110 կգ): 

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ Աննա Ամրոյանը (77 կգ) եւ Էմմա Պողոսյանը (86 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print