Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում աշխարհի 312-րդ ռակետ, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը սովորում է հայերեն:
Թենիսիստուհին սոցցանցերում հրապարակում է արել իր առաջին դասընթացից եւ ցուցադրել, թե ինչպես է առաջին անգամ գրում հայերեն տառերը:
Էլինա Ավանեսյանի մասնակցությամբ վերջին մրցաշարը եղել է Մադրիդում անցկացված թենիսի կանանց WTA-125 շարքի մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է աշխարհի 294-րդ ռակետ, իսպանացի Մինտեգի Դել Օլմոյին։
Էլինա Ավանեսյանը 2025 թ. սեպտեմբերին հայտնել էր, որ մոնոնուկլեոզ հիվանդության պատճառով կարիերայում դադար է վերցնում։ Երկու ամիս անց թենիսիստուհին վերադարձել է կորտ՝ մասնակցելով Արգենտինայի Տուկուման քաղաքում անցկացվող WTA-125 շարքի մրցաշարի։
2025 թ. ապրիլին Ավանեսյանը WTA համաշխարհային դասակարգման աղյուսակում 36-րդն էր եւ տեւական ժամանակ պահպանել է դիրքերը աշխարհի լավագույն 50-յակում:
Մայիսի 4-ի թարմացված աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչը 312-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:27 , 19 նոյեմբերի
21:23 , 19 նոյեմբերի
20:34 , 19 նոյեմբերի
19:04 , 19 նոյեմբերի
18:07 , 19 նոյեմբերի
17:02 , 19 նոյեմբերի
16:15 , 19 նոյեմբերի
15:10 , 19 նոյեմբերի
14:29 , 19 նոյեմբերի
13:57 , 19 նոյեմբերի