17:06  ,  5 մայիսի, 2026

Էլինա Ավանեսյանը սովորում է հայերեն (ֆոտո)

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում աշխարհի 312-րդ ռակետ, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը սովորում է հայերեն:

Թենիսիստուհին սոցցանցերում հրապարակում է արել իր առաջին դասընթացից եւ ցուցադրել, թե ինչպես է առաջին անգամ գրում հայերեն տառերը:

Էլինա Ավանեսյանի մասնակցությամբ վերջին մրցաշարը եղել է Մադրիդում անցկացված թենիսի կանանց WTA-125 շարքի մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է աշխարհի 294-րդ ռակետ, իսպանացի Մինտեգի Դել Օլմոյին։

Էլինա Ավանեսյանը 2025 թ.  սեպտեմբերին հայտնել էր, որ մոնոնուկլեոզ հիվանդության պատճառով կարիերայում դադար է վերցնում։ Երկու ամիս անց թենիսիստուհին վերադարձել է կորտ՝ մասնակցելով Արգենտինայի Տուկուման քաղաքում անցկացվող WTA-125 շարքի մրցաշարի։

2025 թ. ապրիլին Ավանեսյանը WTA համաշխարհային դասակարգման աղյուսակում 36-րդն էր եւ տեւական ժամանակ պահպանել է դիրքերը աշխարհի լավագույն 50-յակում:

Մայիսի 4-ի թարմացված աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչը 312-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News