20:29  ,  3 մայիսի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտության մատնեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց չեմպիոն «Լիվերպուլին» եւ պարտության մատնեց 3:2 հաշվով։

Մանչեսթերյան թիմից աչքի ընկան բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյան, սլովենացի հարձակվող Բենիամին Շեշկոն եւ անգլիացի կիսապաշտպան Կոբի Մայնուն։

«Լիվերպուլի» գոլերը խփեցին հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին եւ հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով երրորդն է եւ ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ընդհանուր փուլում, «Լիվերպուլը» հետ է 6 միավոր եւ չորրորդն է։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 3:2 (տեսանյութ)

Մատեուս Կունյա, 6, Բենիամին Շեշկո, 14, Կոբի Մայնու, 77 - Դոմինիկ Սոբոսլաի, 47, Կոդի Գակպո, 56

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news