22:25  ,  2 մայիսի, 2026

«Արսենալը» պարտության մատնեց «Ֆուլհեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 35-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» տանը մրցեց «Ֆուլհեմի» հետ։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Դյոկերեշը եւ անգլիացի հարձակվող Բուկայո Սական։

«Արսենալը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆուլհեմը» 10-րդն է՝ 48 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Արսենալ» - «Ֆուլհեմ»՝ 3:0 (տեսանյութ)

Վիկտոր Դյոկերեշ, 9, 45+4, Բուկայո Սակա, 40

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news