Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Բրազիլիայում աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացրած WORLD BOXING միջազգային ֆեդերացիային հայ մարզիկների մասնակցությամբ մենամարտերում անարդար մրցավարության հարցով։
ՀԲՖ-ն հայտարարություն է տարածել․
«Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթն ավարտեց մեկ արծաթե մեդալով։ Դավիթ Չալոյանը դարձավ փոխչեմպիոն, թեպետ Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի ընկան անհասկանալի որոշումներով` 3։2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։ Մրցավարական անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ զրկվեցին մեդալից։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ արդեն իսկ բողոք է ներկայացրել WORLD BOXING և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անարդար որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի