20:58 27 ապրիլի, 2026Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Բրազիլիայում աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացրած WORLD BOXING միջազգային ֆեդերացիային հայ մարզիկների մասնակցությամբ մենամարտերում անարդար մրցավարության հարցով։
ՀԲՖ-ն հայտարարություն է տարածել․
«Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթն ավարտեց մեկ արծաթե մեդալով։ Դավիթ Չալոյանը դարձավ փոխչեմպիոն, թեպետ Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի ընկան անհասկանալի որոշումներով` 3։2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։ Մրցավարական անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ զրկվեցին մեդալից։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ արդեն իսկ բողոք է ներկայացրել WORLD BOXING և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անարդար որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.