15:17  ,  26 ապրիլի, 2026

Աշխարհի գավաթ․ Դավիթ Չալոյանը հաղթեց աշխարհի փոխչեմպիոնին եւ եզրափակիչում է (տեսանյութ)

Բրազիլիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային (90+) Դավիթ Չալոյանը դուրս է եկել եզրափակիչ։

Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում  հաղթել է  աշխարհի փոխչեմպիոն, ուզբեկ Ջախոնգիր Զակիրովին և Աշխարհի գավաթի եզրափակիչում է։

2025 թվականի WORLD BOXING-ի աշխարհի  փոխչեմպիոնի հետ պայքարում հայ մարզիկը շատ գրագետ մենամարտ է անցկացրել, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Մրցակցին պահելով տարածության վրա՝ Չալոյանը ժամանակին տեղ է հասցրել հարվածները և կասկածի տակ չի դրել իր առավելությունը։

Եզրափակիչում Չալոյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print