Բրազիլիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ օրը Հայաստանն ունեցել է երեք մասնակից։
Հաղթանակ է տարել միայն 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դարձյալ ուշադրություն է հրավիրել մրցավարության ցածր մակարդակի վրա։
«Հերթական «գերճշգրիտ» գործողությունները WORLD BOXING-ի աշխարհի գավաթում` մրցավարների կողմից։ Այնպիսի տպավորություն է, որ այստեղ մրցավարները զուրկ են տարրական գիտելիքներից։ Այս անգամ նրանք ցանկանում էին իրենց «սև գործն» անել Ռուդոլֆ Գարբոյանի մենամարտի ժամանակ։ Բարեբախտաբար մեր մարզիչների կոշտ արձագանքից հետո ամեն ինչ շտկվեց ու հաղթանակը տվեցին Գարբոյանին։ Իսկ, թե ինչ է կատարվել, դիտեք տեսանյութում»,- նշվում Է ՀԲՖ-ի հաղորդագրությունում։
60 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ 70 կգ քաշային Արարատ Հարությունյանը պարտվել էին խայտառակ մրցավարության պայմաններում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի