10:09  ,  22 ապրիլի, 2026

Ծանրամարտի ԵԱ․ Մրցահարթակ դուրս կգա Մարտին Պողոսյանը

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Մրցահարթակ դուրս կգա Մարտին Պողոսյանը 79 քաշայինների А խմբի պայքարում:

Այս քաշային կարգում մեդալի համար կպայքարի 11 ծանրորդ: Մարտին Պողոսյանի նախնական հայտը երկամարտում 345 կգ է: Նույն քաշն են պատվիրել եւս 3 ծանրորդ: Ֆավորիտը ադրբեջանցի Ռավին Ալմամադովն է, որը պատվիրել է 350 կգ:

Մարտին Պողոսյանը Հայաստանի չեմպիոն է, երիտասարդական աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր:

A խմբի մրցումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հայաստանի առաջին մեդալը Բաթումիում անցկացվող Եվրոպայի առաջնությունում նվաճել է Գառնիկ Չոլակյանը: 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Երկամարտում նա հավաքեց 274 կգ (124+150) եւ 71 կգ քաշային Գոռ Սահակյանը, որը երկամարտի 330 կգ արդյունքով փոխչեմպիոն է(15+180) Կանանց հավաքականից Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) երկամարտի 210 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (91+119):

Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքականի կազմում Բաթումիի մրցահարթակում մասնակցում են նաեւ  Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ), Արա Աղանյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը եւ Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականի կազմում Բաթումիի մրցահարթակում կանանց մասնակցում են նաեւ Աննա Ամրոյանը եւ Ալինա Սուքիասյանը (77 կգ), Էմմա Պողոսյանը եւ Լիանա Գյուրջյանը (86 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (+86 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում