Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը երկամարտի 330 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (150+180):
Աշխարհի բրոնզե մեդալակիրը առաջին մոտեցմամբ պոկեց 146 կգ: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 151 կգ, որը նույնպես հաջողությամբ պոկեց եւ ապահովեց առաջին տեղը պայքարում: Երրորդ մոտեցման համար Սահակյանը155 կգ-ով ցանկանում էր սահմանել Եվրոպայի ռեկորդ պոկում վարժությունում, բայց ձախողեց: Այս վարժությունում Սահակյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Սահակյանը պայքարը սկսեց 180 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 185 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Սահակյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 332 կգ արդյունքով նվաճեց թուրք Յուսուֆ Գենչը: Բրոնզե մեդալակիր դարձավ ռուս Յեգոր Պոպովը՝ 328 կգ:
Գոռ Սահակյանը Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել նաեւ 2025-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված առաջնությունում: 73 կգ քաշայինների պայքարում Սահակյանը երկամարտում գրանցել էր 338 կգ արդյունք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:48 , 31 օգոստոսի 
00:40 , 31 օգոստոսի 
22:42 , 30 օգոստոսի 
22:02 , 30 օգոստոսի
21:44 , 30 օգոստոսի
21:13 , 30 օգոստոսի
13:25 , 30 օգոստոսի 
11:51 , 30 օգոստոսի
09:06 , 30 օգոստոսի 
01:30 , 30 օգոստոսի