20:47 21 ապրիլի, 2026Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը երկամարտի 330 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (150+180):
Աշխարհի բրոնզե մեդալակիրը առաջին մոտեցմամբ պոկեց 146 կգ: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 151 կգ, որը նույնպես հաջողությամբ պոկեց եւ ապահովեց առաջին տեղը պայքարում: Երրորդ մոտեցման համար Սահակյանը155 կգ-ով ցանկանում էր սահմանել Եվրոպայի ռեկորդ պոկում վարժությունում, բայց ձախողեց: Այս վարժությունում Սահակյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Սահակյանը պայքարը սկսեց 180 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 185 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Սահակյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 332 կգ արդյունքով նվաճեց թուրք Յուսուֆ Գենչը: Բրոնզե մեդալակիր դարձավ ռուս Յեգոր Պոպովը՝ 328 կգ:
Գոռ Սահակյանը Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել նաեւ 2025-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված առաջնությունում: 73 կգ քաշայինների պայքարում Սահակյանը երկամարտում գրանցել էր 338 կգ արդյունք:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.