19:50  ,  20 ապրիլի, 2026

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը Բաթումիում անցկացվող Եվրոպայի առաջնությունում նվաճեց երկամարտի արծաթե մեդալ 58 կգ քաշային կարգում։

Պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը 91 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը, հրում վարժությունում նա բարձրացրեց 119 կգ։

Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը հավաքեց 210 կգ։

Չեմպիոնի տիտղոսը նվաճած ուկրաինացի Կամիլա Կոնոտոպի արդյունքն է 221 կգ (100+121):

Ալեքսանդրա Գրիգորյանը 2025 թ. Եվրոպայի փոխչեմպիոն է, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2025 թ.-ին ճանաչվել է Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում