19:50 20 ապրիլի, 2026Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը Բաթումիում անցկացվող Եվրոպայի առաջնությունում նվաճեց երկամարտի արծաթե մեդալ 58 կգ քաշային կարգում։
Պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը 91 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը, հրում վարժությունում նա բարձրացրեց 119 կգ։
Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը հավաքեց 210 կգ։
Չեմպիոնի տիտղոսը նվաճած ուկրաինացի Կամիլա Կոնոտոպի արդյունքն է 221 կգ (100+121):
Ալեքսանդրա Գրիգորյանը 2025 թ. Եվրոպայի փոխչեմպիոն է, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2025 թ.-ին ճանաչվել է Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.