Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրում փոխչեմպիոն եւ առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Մանչեսթեր Սիթիին» եւ պարտվեց 1:2 հաշվով։
16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի ֆրանսիացի հարձակվող Ռայան Շերկին։ Երկու րոպե անց հավասարությունը վերականգնեց «Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցը։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գոլը 65-րդ րոպեին խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
«Արսենալը» (33 խաղ) 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Սիթին» (32 խաղ) երկրորդն է՝ 67 միավոր։
Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 2:1 (տեսանյութ)
Ռայան Շերկի, 16, Էրլինգ Հոլանդ, 65 - Կայ Հավերց, 18
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի