Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության ավարտից հետո հայտնի են փլեյ-օֆֆի եւ փլեյ-ինի զույգերը։
Արեւելյան կոնֆերենցիայում «Դետրոյթ Փիսթոնսն» ու «Բոստոն Սելթիքսը» սպասում են իրենց մրցակիցներին, որոնք հայտնի կդառնան փլեյ-ին մրցաշարում «Շառլոթ Հորնեթսի», «Մայամի Հիթի», «Ֆիլադելֆիա Սիքսերսի» եւ «Օռլանդո Մեջիքի» մասնակցությամբ։
Փլեյ-օֆֆի առաջին փուլում «Քլիվլենդ Քավալիերսը» կմրցի «Տորոնտո Ռեփթորսի», «Նյու Յորք Նիքսը»՝ «Ատլանտա Հոուքսի» հետ։
Արեւմտյան կոնֆերենցիայում «Օկլահոմա Սիթի Թանդերի» եւ «Սան Անտոնիո Սփյորսի» մրցակիցները հայտնի կդառնան փլեյ-ինի մրցաշարում «Լոս Անջելես Քլիփերսի», «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի», «Ֆինիքս Սանզի» եւ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» մասնակցությամբ։
Փլեյ-օֆֆի առաջին շրջանում «Լոս Անջելես Լեյքերսը» կմրցի «Հյուսթոն Ռոքեթսի», «Դենվեր Նագեթսը»՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» հետ։
Փլեյ-ինի ձեւաչափի համաձայն՝ առաջինը իրար հետ մրցում են կանոնավոր առաջնությունան արդյունքում ամեն կոնֆերենցիայում 7-րդ եւ 8-րդ տեղերը գրաված թիմերը։ Այս մրցախաղի հաղթողը դուրս է գալիս փլեյ-օֆֆ։ Պարտվողը հանդիպում է կոնֆերենցիայում 9-րդ եւ 10-րդ տեղերը գրաված թիմերի դիմակայության հաղթողի հետ եւ վիճարկում փլեյ-օֆֆի ուղեգիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 14 հոկտեմբերի 
16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի